Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունները «բազմաթիվ ուղղություններով զգալի առաջընթացի» են հանգեցրել։ Այս մասին Վաշինգտոնից վերադառնալու ճանապարհին, ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը նախօրեին հանդիպում է անցկացրել ԱՄՆ առաջնորդի հետ Սպիտակ տանը։               
 

Պատմության խեղաթյուրու՞մ թե՞ քաղաքականացված պատմություն

Պատմության խեղաթյուրու՞մ թե՞ քաղաքականացված պատմություն
18.08.2024 | 07:59

Օրերս հայտնի դարձավ, որ հերթական ոդիսականից հետո երաշխավորում է ստացել հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագիրքը, որը կրկին հրատարակության է պատրաստել տխրահռչակ «Մասնակցային դպրոցը»։

Այս դասագրքի 82-րդ էջում Արևելյան Հայաստանի Ռուսաստանին միացումը համարվում է «բռնակցում»։

Հայտնի է, որ այդ ժամանակաշրջանում` 19-րդ դարի սկզբներին, Արևելյան Հայաստանի տարածքում, ցավոք, գոյություն չուներ որևէ հայկական անկախ կամ կիսանկախ պետական կազմավորում։ Այդ պարագայում, անշուշտ բռնակցում/անեքսիա եզրույթի կիրառումը բացարձակ տեղին կլիներ։

Երկու կայսրությունների միջև մղված պատերազմներում որևէ տարածքի մեկից մյուսին անցնելը բռնակցում կարող է ընկալվել միայն պարտվող կայսրության տեսանկյունից։ Իսկ հայկական տեսանկյունից երևույթի նման մեկնաբանումը պատմական իրողությունների խեղաթյուրման կամ ներկա աշխարհաքաղաքական քամիների ազդեցության արդյունք է։

Հաճախ ենք լսել, որ պատմությունը քաղաքական գիտություն է, սակայն ծայրահեղ քաղաքականացված պատմության ուսուցումը կապ չունի ոչ միայն գիտության հետ, այլ նաև վտանգավոր է կրթության տեսանկյունից։

Միայն պատմության օբյեկտիվ ներկայացումը կարող է լիարժեքորեն կատարել իր կրթական ու դաստիարակչական առաքելությունը։

Էդգար ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ.Գ.

Ներկայացվածը ՀՀԿ խորհրդի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Էդգար Հովհաննիսյանի սպառիչ գնահատականն է։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 6979

Մեկնաբանություններ

ւմներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am